կարևոր
3358 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-27 21:44

Ապրիլի 25-ին Ադրբեջանի զինված ուժերն արգելել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի եւ մի խումբ ուխտավորների մուտքը Դադիվանք

Ապրիլի 25-ին Ադրբեջանի զինված ուժերն արգելել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի եւ մի խումբ ուխտավորների մուտքը Դադիվանք

Ապրիլի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, համավարակի պատրվակով, արգելել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի եւ մի խումբ ուխտավորների մուտքը Դադիվանք: Այդ օրը վանքում նախատեսված էր քահանայական ձեռնադրություն, որի մասին նախապես ծանուցվել էր ու համաձայնեցվել ռուս խաղաղապահների հետ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանը տեղեկացնում է, որ հակառակ կատարված նախնական անհրաժեշտ բոլոր տնօրինումների, հնարավոր չեղավ մոտենալ վանքին։ Ավելին՝ արտոնություն ստացած ուխտավորների 25 հոգանոց խմբի թվաքանակն իջեցվել էր տասի։ Իսկ արգելքից հետո չի արտոնվել անգամ փոխանցել միաբանների համար պարբերաբար մատակարարվող սնունդը։ Ակնհայտ է, որ այսպիսով ադրբեջանական կողմը ձգտել է ձախողել քահանայական ձեռնադրությունը, որը նույն օրը երեկոյան կազմակերպվեց Գանձասարի վանքում։

Նա Ադրբեջանի վարած քաղաքականությունը համարել է մարդու իրավունքների կոպիտ խախտում եւ ոտնձգություն հայ ժողովրդի հոգեւոր կյանքի նկատմամբ: