կարևոր
3349 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-27 21:04

Դուք, սեղմելով դրա ձեռքը, կանգնեցիք մեր տղերքի արյան վրա․ Գեղամ Նազարյան

Դուք, սեղմելով դրա ձեռքը, կանգնեցիք մեր տղերքի արյան վրա․ Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Գեղամ Նազարյանը գրում է․

«Հենց նոր լրահոսից տեղեկացա, որ պարտության սիմվոլը, կապիտուլյանտը, ստահակը, մոլագար մարդասպանը հանդիպել է ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամների հետ։ Հիմա սրանց Ալիեւն է ստիպե՞լ սեղմել մեր երկիր պատերազմ բերողի, իմ Աբգարին, Դավիթին, Գոռին, Արամին, Կարենին, Վարդանին, Ալեքսին, Արգամին, Արամին, Նարեկին, Արային, Հայկազին, հազարավոր մյուս տղերքին սպանողի ձեռքը, Շուշին ու Դադիվանքը ադրբեջանին հանձնողի ձեռքը, Հադրութն ու Ծիծեռնավանքը թշնամուն նվիրողի ձեռքը։ Տիգրան Մանսուրյանը հրապարակայնորեն չցանկացավ սեղմել սրա ձեռքը, մասնակցել սրա կազմակերպած միջոցառմանը, տղերք, դուք դեռ չե՞ք հասկացել, թե ինչ եք արել, ում ձեռքն եք սեղմել։ Սպասում ենք ձեր բացատրությանն ու ներողությանը։ Մեր տղերքը զոհվել են, իրենց ամենաթանկն են տվել հայրենիքին, իսկ դուք այնքան ուժ չունե՞ք, որ հրաժարվեիք դրա ձեռքը սեղմելուց։ Ձեր արածից հետո ձեր բոլոր նվաճումները զրո են, արժեք չունեն։ Դուք սեղմելով դրա ձեռքը կանգնեցիք մեր տղերքի արյան վրա»։