կարևոր
1297 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-27 16:26

Արցախում մեկնարկել է COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացը

Արցախում մեկնարկել է COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացը

ԱՀ առողջապահության նախարարի (N87-Ա «26» ապրիլ 2021թ.) և (N88-Ա «26» ապրիլ 2021թ.) հրամաններով Արցախի Հանրապետության տարածքում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների գործընթացը: Այս մասին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից։

Համաձայն նախարարի հրամանների կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները կիրականացվեն ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում: