Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 8 053 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4 779 425ի: Այս մասին լրագրողներին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
Մեկ օրում առողջացել է 8 039 մարդ: Առողջացածների ընդհանուր թիվը 4 402 678 է:
Մեկ օրում մահացել է 392 վարակված: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 108 980 մարդ: