կարևոր
1774 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-27 14:39

ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի գործողությունները նպաստում են Եվրոպայում ռազմական վտանգի աճին. Սերգեյ Շոյգու

ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի գործողությունները նպաստում են Եվրոպայում ռազմական վտանգի աճին. Սերգեյ Շոյգու

Դուշանբեում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ու ՆԱՏՕ-ի գործողությունները նպաստում են Եվրոպայում ռազմական վտանգի աճին, իսկ Ուկրաինայում ազգայնական տրամադրությունները զինված բախում են հրահրում Դոնբասում:

Նա նաեւ հավելել է, որ Ռուսաստանը համապատասխան միջոցներ է ձեռնարկել: Մասնավորապես, արեւմտյան եւ հարավային ռազմական շրջանների զորքերի մարտական պատրաստվածության հանկարծակի ստուգում է իրականացվել: Շոյգուի խոսքով՝ արեւմտյան սահմաններ՝ ուսումնամարտական առաքելությունների տարածքներ, երկու բանակ եւ երեք օդային ստորաբաժանում է տեղափոխվել: