կարևոր
3016 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-27 12:40

Այո, մենք կորցրել ենք Սև լիճ պետական արգելավայրի, բնական սոսիների պուրակի մի մասը, Շիկահող պետական արգելոցը և Արևիք ազգային պարկն էլ դարձել են սահմանամերձ. Արսեն Գասպարյան

Այո, մենք կորցրել ենք Սև լիճ պետական արգելավայրի, բնական սոսիների պուրակի մի մասը, Շիկահող պետական արգելոցը և Արևիք ազգային պարկն էլ դարձել են սահմանամերձ. Արսեն Գասպարյան

Սոսիների պուրակ պետական արգելավայրը /շուրջ 64 հա/ իր հարակից Ներքին հանդ գյուղով իրենց տեղում են: Այս մասին գրել է կենսաբան Արսեն Գասպարյանը:

Մենք կորցրել ենք ՀՀ պետական սահմանից այն կողմ գտնվող սոսիների բնական պուրակի մի հատվածը: Հիվանդ անասունի ու իրա ընտանիքի նկարներով ու քաղաքական նպատակներով ապատեղեկատվություն տարածել, որ մի ամբողջ պահպանվող տարածք ու գյուղ ենք կորցրել անթույլատրելի է:

Այո, մենք կորցրել ենք Սև լիճ պետական արգելավայրի մի մասը, կորցրել ենք բնական սոսիների պուրակի մի մասը, Շիկահող պետական արգելոցն և Արևիք ազգային պարկն էլ դարձել են սահմանամերձ իր բոլոր հետևանքներով:

Այս ամենը խնդիրներ են ու շատ լուրջ, բայց գոնե սա պետք է մեզ սթափեցնի, որ փոխենք մեր վերաբերմունքը մեր բնության հրաշքների նկատմամբ ու գնահատեք դրանք»: