կարևոր
1549 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-27 11:20

Չնայած բնապահպանների պնդմանը՝ նախարարությունը հերքում է, որ պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրն է

Չնայած բնապահպանների պնդմանը՝ նախարարությունը հերքում է, որ պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական  արգելավայրն է

Չնայած բնապահպանների պնդմանը, որ Ալիևը լուսանկարվել է Սոսու պուրակ, Շրջակա միջավայրի նախարարությունը հերքում է.

«Ի պատասխան լրատվամիջոցներով տարածվող «Սոսիների պուրակն է. Ալիևներն արդեն Սյունիքի մարզով ազատ տեղաշարժվո՞ւմ են» վերտառությամբ գրառման հայտնում ենք, որ տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածք չէ, այլ Ծավ գետի հովտով շարունակվող, Ադրբեջանի տարածքում գտնվող սոսի ծառատեսակի աճելավայրի շարունակությունն է, որը չի գտնվում է ՀՀ տարածքում։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

««Սոսու պուրակ» պետական արգելավայրը, որի տարածքը 64,2 հա է, գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի վարչական տարածքում՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո։

Այնտեղ մինչ պատերազմը իրականացվել են նաև սահմաների երկայնքով հստակ կոորդինատներով սահմանասյուների տեղադրման աշխատանքներ, ինչը սահմանային փոփոխության չի ենթարկվել։

Կից ներկայացնում ենք նաև «Սոսու պուրակ» պետական արգելավայրի առաջին սահմանասյան լուսանկարը, որը մինչ պատերազմն ըստ սահմանային կոորդինատների տեղադրվել էր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանապետության սահմանին և որը սահմանային փոփոխության չի ենթարկվել»:

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերին ևս տեղեկություն էր տարածվել, որ ողջ Կովկասում արևելյան սոսու ամենամեծ բնական պուրակի 60 հեկտարի կեսը անցել է Ադրբեջանին: Սակայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նորից հերքել էր տեղեկությունը և նշել, որ Սյունիքի մարզի «Սոսու պուրակ» արգելավայրի կեսն Ադրբեջանին անցնելու մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը: 

Նշենք, որ մի քանի տարի առաջ մեր գործընկեր «Երկիրը երկիր է» հաղորդաշարի հաղորդավար Վարդան Օհանյանն եղել է Նոր Հանդ գյուղում և նկարահանումներ է իրականացրել Սոսու պուրակում:

Տեսանյութը՝ այստեղ: