կարևոր
688 դիտում, 3 ամիս առաջ - 2021-04-27 09:23

Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարաս վանական համալիր

Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարաս վանական համալիր

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նախօրեին 75 ուխտավոր այցելել է Ամարաս վանական համալիր, որը հայտնվել է ԼՂ-ում կողմերի միջև սահմանազատման գծի մերձակայքում: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Ուխտավորների հերթական խումբը Ամարաս վանական համալիր է ժամանել Ստեփանակերտից և վանական համալիրին հարող քաղաքներից ու գյուղերից։

«Առանց ռուս խաղաղապահների մարդիկ ևս կարող են այստեղ այցելել, բայց դա վտանգավոր է։ Իսկ հիմա անվտանգ է, քանի որ մեր անվտանգության երաշխիքը ռուսական դրոշն է», - հայտնել է վանքի վանահայր Գեղարդ Հովհաննիսյանը: