Ապրիլի 27-ը տարվա 117-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 248 օր։
- 224 թ. - Որմզդական դաշտում տեղի ունեցած վճռական ճակատամարտում Սասանյան Պարսկաստանի արքա Արտաշիր Պապականը պարտության մատնեց պարթևական զորքին՝ կործանելով Պարթև Արշակունիների թագավորությունը:
- 1521 թ. - Ֆիլիպիններում տեղացի բնիկները սպանեցին Ֆեռնան Մագելանին։
- 1749 թ. - մահացել է Մխիթար Սեբաստացին՝ հայ եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր։
- 1908 թ. - Լոնդոնում մեկնարկեցին չորրորդ Ամառային օլիմպիական խաղերը։
- 1909 թ. - գահընկեց եղավ Աբդուլ Համիդ Բ-ն՝ Օսմանյան կայսրության սուլթան, ով 1894-96թթ. կազմակերպած Հայկական կոտորածների համար Արևմտյան մամուլում ստացել է «Կարմիր սուլթան» մականունը։
- 1915 թ. - ծնվել է Հովհաննես Շիրազը՝ հայ մեծանուն բանաստեղծ:
- 1927 թ. - մահացել է Համո Բեկնազարյանը՝ հայ նշանավոր կինոռեժիսոր։
- 1992 թ. - Հայաստանը դառնում է Արժույթի միջազգային հիմանդրամի անդամ-երկիր:
- 1993 թ. - Զամբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի բոլոր անդամները զոհվում են Սենեգալ թռչող օդանավի վթարից: