կարևոր
2017 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-26 22:13

Պուտինը և Մակրոնը քննարկել են Արցախում իրադրությունը

Պուտինը և Մակրոնը քննարկել են Արցախում իրադրությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նախագահներն արձանագրել են, որ «իրավիճակը Արցախի հակամարտության գոտում ներկա պահին հանգիստ է, շարունակվում է իրավաչափ աշխատանքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության իրագործման ուղղությամբ»:

Կողմները Արցախի հիմնախնդրի կարգավորման տարբեր հայեցակետերով համագործակցության պատրաստակամություն են հայտնել, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում: