Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց՝ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար:
Գործող Սահմանադրության համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելուց եւ Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Փաշինյանը, սակայն նշեց, որ կա ձեռք բերված պայամնավորվածություն, որ խորհրդարանական ուժերը չեն առաջադրի եւ չի ընտրվի նոր վարչապետ: Իսկ մինչ այդ վարչապետի պարտականությունները և երկրի ղեկավարությունը կշարունակի ինքն անել:
Իրավաբանները, սակայն վերլուծելով Հայաստանի օրենսդրությունն, արձանագրել են, որ վարչապետի հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատար լինել չի կարող:
Իմ քայլական պատգամավորները պնդում են, որ իրավաբանները սխալ են. Բարգավաճ Հայաստանում հակադիր տեսակները լսել են, բայց այս պահին հստակ դիրքորորշում չեն ուզում հայտնել: Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավարի համար Փաշինյանի պաշտոնակատար լինել չլինելն էական հարց չէ, իրենց օրակարգում նման հարց չկա:
Հայկ Սահակյանն է մանրամասնում: