2020 թվականին Ադրբեջանը շարունակել է կտրուկ ավելացնել իր ռազմական ծախսերը, մինչդեռ Հայաստանի պաշտպանական բյուջեն կրճատվել է։ Այս մասին տեղեկանում ենք Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի նոր զեկույցից:
Զեկույցում նշված է, որ նախորդ տարի Ադրբեջանն իր ռազմական ծախսերն ավելացրել էր 17 տոկոսով, ինչը աճի հարաբերական ցուցանիշներով ամենամեծն էր Արեւելյան Եվրոպայի ամբողջ տարածքում:
Նշվում է, որ նման աճի հիմնական շարժիչ ուժը Արցախի շուրջ Հայաստանի հետ ծավալված հակամարտությունն էր:
Իսկ Հայաստանը, ըստ զեկույցի, 2020-ին պաշտպանական ծախսերը ոչ միայն չի ավելացրել, այլեւ կրճատել է 2.6 տոկոսով: