կարևոր
1744 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-26 20:57

Ադրբեջանի նախագահը կրկին հայտարարում է, թե Բաքուն աշխատում է «զանգեզուրյան տրանսպորտային միջանցքի ուղղությամբ»

Ադրբեջանի նախագահը կրկին հայտարարում է, թե Բաքուն աշխատում է «զանգեզուրյան տրանսպորտային միջանցքի ուղղությամբ»

Ադրբեջանի նախագահը շարունակում է խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մասին:

Հիմա էլ Ալիեւը ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի տնտեսական ու սոցիալական հանձնաժողովի 77-րդ նիստի ընթացքում հայտարարել է, թե Բաքուն շարունակում է աշխատել «զանգեզուրյան տրանսպորտային միջանցքի ուղղությամբ, որը, նրա խոսքով, թույլ կտա ամրապնդել Ադրբեջանի դիրքերը Եվրասիայի կենտրոնում:

Ալիեւը գործընկեր երկրներին հրավիրել է ուսումնասիրել տարածաշրջանային այդ նախագծի հեռանկարները: Նա անցյալ շաբաթ սպառնացել էր Հայաստանին ուժով լուծել հարցը, եթե Հայաստանն ինքնակամ չցանկանա:

Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները պնդում են, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում որեւէ միջանցքի մասին խոսք չի գնում: