Հռոմի Ֆրանցիսկոս պապը շտապ օգնության նոր մեքենա է նվիրել Հայաստանին՝ իր հոգատարությունն արտահայտելով հայ ժողովրդի նկատմամբ և օգնելու կանխել «Covid-19»-ի տարածումը երկրում: Այս մասին հայտնում է Vatican News-ը։
Պապի ներկայացուցիչ Խոսե արքեպիսկոպոս Բետենկուրը փոխանցել է սրբազան հոր մտահոգությունն ու հոգածությունը: Նշվում է, որ Ֆրանցիսկոս պապի նվերը հանձնվել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» կաթոլիկ հիվանդանոցին:
Ըստ Սուրբ Աթոռի մամուլի ծառայության՝ շտապ օգնության նորագույն մեքենան համալրված է ժամանակակից բժշկական սարքավորումներով և շնչառական սարքերով՝ նախատեսված կորոնավիրուսով հիվանդների համար: