կարևոր
1621 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-26 19:39

Եվրահանձնաժողովը դատի Է տվել AstraZeneca-ին

Եվրահանձնաժողովը դատի Է տվել AstraZeneca-ին

Եվրահանձնաժողովը ապրիլի 26-ին պաշտոնապես հավաստել է, որ դատարանում AstraZeneca-ի նկատմամբ հայց է հարցուցել ԵՄ-ին պատվաստանյութի մատակարարումների պարտավորագրի խախտման համար: Ապրիլի 26-ին Բրյուսելում կայացած ճապազրույցում այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ստեֆան Դե Կեերսմակերը։

«Եվրահանձնաժողովն ապրիլի 23-ին AstraZeneca-ի դեմ հայց է հարուցել պատվաստանյութի նախապատվերի համաձայնագրի խախտման հիման վրա:

Պարտավորագրի առանձին դրույթներ չեն կատարվել, եւ ընկերությունը չի կարողացել ժամանակին մատակարարումների վերականգնման՝ վստահության արժանի ռազմավարություն տրամադրել»,- հայտարարել է նա:

«Մեզ համար շատ կարեւոր է, որ լինեն զգալի քանակությամբ դեղաչափերի արագ մատակարարումներ, որոնք իրավունք ունեն ստանալու ԵՄ-ի քաղաքացիները պատվաստանյութի նախապատվերի պարտավորագրով, ուստի Եվրահանձնաժողովը այդ հայցը հարուցել է իր անունից եւ ԵՄ-ի 27 երկրների անունից»,- ասել է նա:

Առաջին եռամսյակում AstraZeneca-ն ԵՄ-ին է մտակարարել 40 միլիոնից պակաս դեղաչափի պատրաստուկ պլանավորված 120 միլիոնի փոխարեն:

Եվրամիության մի շարք պետություններ հարակադրված են եղել վերանայելու պատվաստման իրենց ազգային պլանները պատվաստանյութերի թերամատակարարումների պատճառով:

Եվրամիության պետությունների համար 400 միլիոն դեղաչափի պատվաստանյութի նախապատվերի պարտավորագիրը Եվրահանձնաժողովն AstraZeneca-ի հետ կնքել է անացյալ տարվա օգոստոսին՝ այն բանից շատ առաջ, երբ շվեդա-բրիտանական ընկերությունն ավարտել է պատվաստանյութի մշակումը: