կարևոր
502 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-26 18:39

ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի մասնակցության շուրջ կոնսենսուս չկա (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայ ժողովուրդը շարունակում է առերեսվել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական վերջին ագրեսիայից բխող մարտահրավերներին։ Այս մասին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի արտգործնախարարի հետ հանդիպմանն ասել է Արա Այվազյանը:

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը նշել է, որ մեր տարածաշրջանն արժանի է ավելի լավ ապագայի, եւ այդ նպատակով միջազգային հանրությունն ունի իր դերակատարումը:

Եվրամիության անդամ երկրի՝ Լիտվայի արտգործնախարարն էլ նշել է, որ Եվրոպան կարող է ավելի խորը ներգրավված լինել Հայաստանին աջակցություն տրամադրելու գործում, հատկապես հիմա` Հայաստանի համար այս ծանր պահին:

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում: