17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Սեւանա լճի մակարդակը բարձրացման նոր նիշ է գրանցել՝ 2021 թվականի ապրիլի 26-ի դրությամբ ծովի մակերեւույթից արդեն գտնվելով 1900 մետր 73 սանտիմետր բարձրության վրա։ նախորդ տարվա նույն օրը Սեւանա լիճը գտնվել է 1900 մետր 55 սանտիմետր բարձրության վրա։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, այս տարվա հունվարի 9-ից մինչեւ ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 61 միլիոն 460 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։