կարևոր
1519 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-26 15:39

Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի Ազգային ժողովի հատուկ նիստում

Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի Ազգային ժողովի հատուկ նիստում

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 3-ին` ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար կիրակի Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց։