կարևոր
2527 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-26 15:28

Երեւանի Հասրաթյան փողոցում բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան եւ թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսը

Երեւանի Հասրաթյան փողոցում բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան եւ թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսը

Երեւան քաղաքի Գրիգոր Հասրաթյան փողոցում այսօր` ապրիլի 26-ին, ժամը 14։50-ի սահմաններում բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան եւ թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսը։ Այս մասին հաղորդում է  shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, իսկ Opel-ն էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երեւանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է Opel-ի «շառավոյի» կոտրվելը, ինչի հետեւանքով վարորդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան, եւ տեղի է ունեցել բախումը։