Azerbaijani invaders demolished the statues of angels on the gates of the Armenian church of #Ghazanchetsots in #Shushi
— Re:public of Artsakh (@artsakheng) April 26, 2021
A video posted on 🇦🇿 social networks shows that the Azerbaijani occupiers demolished not only the statues of angels,but also the fence around the temple pic.twitter.com/PzbViKdQXw
Շուշին օկուպացրած ադրբեջանցիները քանդել են Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու դարպասների մոտ գտնվող հրեշտակների արձաններն ու դարպասի խաչը, հաղորդում է «Republic of Artsakh» թվիթերյան էջը։
«Ադրբեջանցի զավթիչները քանդել են Շուշիի Ղազանչեցոց հայկական եկեղեցու դարպասների վրա տեղադրված հրեշտակների արձանները։
Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյությում երևում է, որ ադրբեջանցի օկուպանտները ոչնչացրել են ոչ միայն հրեշտակների արձանները, այլև տաճարի շուրջ գտնվող պարիսպները։»,-նշվում է լուսանկարներին կից հրապարակված տեքստում։