կարևոր
1561 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-26 13:43

Տիգրան Մանսուրյանը չի մասնակցել Ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրաված Նիկոլ Փաշինյանի կազմակերպած համերգին

Տիգրան Մանսուրյանը չի մասնակցել Ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրաված Նիկոլ Փաշինյանի կազմակերպած համերգին

  
Կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանը չի մասնակցել Ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրաված Նիկոլ Փաշինյանի կազմակերպած համերգին, որտեղ հնչել է իր հեղինակած «Ռեքվիեմը»: Այս մասին «Երկիրն այսօրին» հայտնել են Մանսուրյանի ընտանիքի անդամները:

Կառավարության պաշտոնական կայքում հրապարկված լուսանկարներից էլ երևում է, որ Փաշինյանի հրավերը բացի Մանսուրյանից շատերն են մերժել, քանի որ դահլիճում բազում աթոռներ դատարկ են եղել։ Շատերի ուշադրությունից չէր վրիպել նաեւ այն, որ Նիկոլ Փաշինյանի անունից ուղարկված պաշտոնական հրավիրատոմսում նշված է «նորին գերազանցություն Վարչապետ Նիկոլ Փաշինյան»։