կարևոր
2272 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-26 12:50

Իսկ ցույց կտա՞ք տեսնենք, թե ո՞նց հնարավոր դարձավ իրագործել օդանավի առևանգումը. Հակոբ Ճաղարյան

Իսկ ցույց կտա՞ք տեսնենք, թե ո՞նց հնարավոր դարձավ իրագործել օդանավի առևանգումը. Հակոբ Ճաղարյան

Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը գրառում է կատարել․

«Ավելի, քան 2 ամիս առաջ ես հայտարարություն տարածեցի, որ առևանգվել է, կամ խաբեությամբ Իրան է տարվել հայկական EK-FAA գրանցմամբ Բոինգ-737 օդանավը:

Ես նշեցի նաև, որ սա ՀՀ ավիացիսն իշխանությունների ՀԱՆՑԱՎՈՐ, ՄԻՏՈւՄՆԱՎՈՐ ԱՆԳՈՐԾՈւԹՅԱՆ արդյունք է:

Եվ, որ դրա արդյունքում Հայաստանը ամրագրում է իր տեղը համաշխարհային ավիացիայի «սև ցուցակում», ու կարող է ենթարկվել ԱՄՆ պատժամիջոցների:

Անցած երկու ամիսների ընթացքում բազմաթիվ լրատվամիջոցներ անդրադարձան այս հարցին: Ոչ մի օր շունչ քաշելու հնարավորություն չտվեցին այս խաբեության հեղինակներին և իրենց պասիվությամբ նրա իրականացմանը սատարող պետական պաշտոնյաներին:

Բոլորին հասկանալի դարձավ կատարվածի ամբողջ իմաստն ու խորությունը:

Հայտարարությամբ հանդես եկավ ԱՄՆ դեսպանատունը...

Մի խոսքով, մենք` ձեր օգնությամբ, հարգելի լրագրողներ և սիրելի հանրություն, հասանք գլխավոր նպատակին.

-Օդանավը վերադարձվեց Հայաստան,

-Հայաստանը խուսափեց ԱՄՆ հավանական պատժամիջոցներից.

Բայց խնդիրը դեռ վերջնական լուծում չի ստացել:

Նախ և առաջ` դեռ չի պարզաբանվել, թե ԻՆՉՊԵ՞Ս այս գործարքը տեղի ունեցավ:

Էս ամեն ինչը իրենց ապիկարությամբ ու հանցագործ անգործությամբ սատարած պետական չինովնիկները հպարտությամբ են հայտարարում, որ տեսա՞ք, կարողացանք հետ բերենք: Տեսանք: Տեսանք, որ դա ԱԳՆ չարչարանքի արդյունքում ստացվեց:

Իսկ ցույց կտա՞ք տեսնենք, թե Ո՞ՆՑ էդ առևանգումը հնարավոր դարձավ իրագործել:

Վարչապետի պաշտոնակատարը կբացատրի՞, թե ոնց, ու ինչու՞ իր վարչապետ եղած ժամանակ մատների արանքով անգամ չնայեց իր սեղանին դրած, ԱԱԾ հետաքննության ուղարկած Զեկուցագրին, որում բառացիորեն նկարագրված էր էս սցենարը,

- Երևանում մի հատ էլ կա էս օդանավից, գրանցված Fly Armenia ընկերությունում, բայց չգիտես ինչու կրում է ղազախական պետական օդանավերի գրանցման UN-.... գրանցման նիշը: Այդ մեկը չի պատրաստվու՞մ Իրանի վրայով որևէ տեղ, ասենք` Օման, թռչելու: Ու կա՞ գարանտիա, որ սա էլ Թեհրանում վթարային վայրէջք չի կատարելու:

Հիշեցնեմ, որ 2019 թ Հուլիսի սկզբին ձեր խոնարհ ծառան ՀՀ ՔԱԿ նախագահի նախկին տեղակալ Արսեն Պողոսյանի հետ համագործակցությամբ կանխեց կեղծ կիրգիզական գրանցմամբ Աէրոբուս-310 օդանավի նմանատիպ առևանգման փորձը...

Դե, հարցեր էլի կան, իհարկե:

Բայց էսքանի պատասխանն առ այժմ կբավարարեր ինձ»։