Ապրիլի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ապրիլի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը: Հիմնական փոփոխությունը վերաբերում է ռեյտինգային ցուցակները հանելուն: Այս օրենքով առաջիկա խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով:
Փաստացի, իշխանությունը միայնակ՝ առանց խորհրդարական ընդդիմության համաձայնության, ընդունեց փոխոխությունը և ստորագրեց, քանի որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել էր ստորագրել օրենքի փոփոխությունը: Արմեն Սարգսյանը, օրենքի ընդունումից հետո 21-օրյա ժամկետում, չէր ստորագրել օրենքը եւ չէր վիճարկել դրա սահմանադրականությունը, իսկ այդ ժամկետի լրանալուց հետո օրենքի ստորագրման լիազորությունը ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փոխանցվել էր ԱԺ նախագահին: