կարևոր
1621 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-26 11:29

Զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացվեն Մարտակերտի և Ստեփանակերտի հարակից բնակավայրերում

Զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացվեն Մարտակերտի և Ստեփանակերտի հարակից բնակավայրերում

Արցախի ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունից իրազեկում են, որ այսօր ծառայության սակրավորական ջոկատները զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են իրականացնելու Մարտակերտ և Ստեփանակերտ քաղաքների հարակից բնակավայրերում:

Միաժամանակ, ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացվում հանրապետության մյուս շրջաններում: Հայտնաբերված ռազմամթերքի ոչնչացման աշխատանքների մասին հավելյալ կտեղեկացնենք SMS հաղորդագրությամբ և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆեյսբուքյան և կայքէջերով՝ տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն: