կարևոր
1156 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-26 10:39

Հայտնի են «Օսկարի» մրցանակակիրները

Հայտնի են «Օսկարի» մրցանակակիրները

Լոս Անջելեսում կայացել է «Օսկարի» 93-րդ մրցանակաբաշխությունը։ Մելամաղձոտ Ռոուդ-մուվի «Քոչվորների երկիրը» դարձել է արարողության գլխավոր հաղթողն ու ստացել երեք արձանիկ՝ լավագույն ֆիլմի, ռեժիսուրայի (Chloe Zhao) եւ կանանց լավագույն դերի (Ֆրենսիս Մաքդորմանդ) համար:

Տարվա լավագույն ֆիլմ ճանաչվեց Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիրը» ֆիլմը։ Կինոնկարը մի կնոջ մասին է, որը զրկվում է աշխատանքից ու սկսում է ճանապարհորդել ԱՄՆ-ում։ Դերասանուհի Ֆրենսիս Մաքդորմանդը, որը գլխավոր հերոսուհին է, «Օսկարի» է արժանացել «Կնոջ լավագույն դեր»
անվանակարգում, իսկ Քլոե Չժաոն ճանաչվել է Տարվա լավագույն ռեժիսոր։

Տղամարդու լավագույն դերի համար «Օսկարի» արժանացավ Էնթոնի Հոփկինսին, որը նկարահանվել է «Հայր» ֆիլմում:

Լավագույն օրիգինալ սցենարի համար մրցանակը ստացել է բրիտանացի դերասանուհի եւ ռեժիսոր Էմիրալդ Ֆենելը ՝ «հույս տվող աղջիկը» ֆիլմի վրա աշխատելու համար: Կինոակադեմիայի Լավագույն արտասահմանյան գեղարվեստական ֆիլմ է ճանաչվել դանիացի ռեժիսոր Թոմաս Վինթերբերգի  «Հարբեցություն» ֆիլմը: Լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել «հոգի» մուլտֆիլմը, իսկ լավագույն վավերագրական՝ «իմ ուսուցիչը ութոտնուկ է» մուլտֆիլմը։

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում ոսկե արձանիկի արժանացավ հարավկորեացի դերասանուհի Յուն Ե-Ջոնը ՝ «Մինարի» ֆիլմում իր դերի համար: Լավագույն օպերատորական աշխատանքի եւ դեկորացիայի համար մրցանակին է արժանացել «Մանկ» սեւ-սպիտակ ժապավենը (Էրիկ Մեսերշմիտ):

Լավագույն օրիգինալ ստեղծագործություն է ճանաչվել «Հուդա և Սև Մեսիա» կինոնկարից «Fight For You» երգը:

Նշենք, որ այս տարի կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով արարողությունը տեղի է ունեցել համեմատաբար փոքր լսարանի առջեւ(170 հյուր):


ԱՄՆ կինոակադեմիայի «Օսկար» մրցանակներն ամեն տարի հանձնվում են 24 անվանակարգերում կինեմատոգրաֆում նվաճումների եւ անիմացիայի համար: Այս տարի անվանակարգերի թվով առաջատարը Դևիդ Ֆինչերի «մանք» ֆիլմն է։ Նրա հետ մրցում էին «Քոչվորների երկիրը», «Մինարին», «Հայրը», «Հույս տվող աղջիկը», «Չիկագոյի յոթի դատավարությունը», «Յուդան եւ սեւ Մեսիան» եւ «Մետաղի ձայնը»։