Ապրիլի 26, տարվա 116-րդ (նահանջ տարիներին՝ 117-րդ) օրն է։
Տարվա ավարտին մնում է 249 օր։
- մ.թ.ա. 1457 թ. – Մեգիդո քաղաքի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ, որտեղ հին եգիպտական զորքերը Թութմոս III փարավոնի հրամանատարությամբ, հաղթանակ տոնեցին Հյուսիսայի Սիրիայի, Պաղեստինի և Միտաննի երկրների միության դեմ։
- 121 թ. – ծնվել է Մարկոս Ավրելիոսը, Հին Հռոմեացի փիլիսոփա (մահ. 180 թ.)։
- 1798 թ. – ծնվել է Էժեն Դելակրուան, ֆրանսիացի նշանավոր նկարիչ, եվրոպական կերպարվեստում ռոմանտիզմի ուղղության հիմնադիրներից մեկը։
- 1755 թ. – բացվեց Մոսկվայի պետական համալսարանը։
- 1858 թ. – ծնվել է Հենրի Մորգենթաուն,
- 1913-16 թթ. ԱՄՆ դեսպանը Թուրքիայում, դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։
- 1903 թ. – հիմնադրվել է Ատլետիկո Մադրիդ ֆուտբոլային ակումբը։
- 1964 թ. – Տանգանիկան և Զանզիբարը հայտատարեցին միասնական պետություն՝ Տանզանիա ստեղծելու մասին։
- 1966 թ. – Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի ունեցավ երկրաշարժ։
- 1986 թ. – Ուկրաինայի Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցավ վթար՝ Չեռնոբիլի ատոմակայանի վթարը։