կարևոր
1969 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-25 20:50

Բիչախչյանի կարծիքով «Փյունիկ»-ի դեմ հանդիպումը բարդ ստացվեց

Բիչախչյանի կարծիքով «Փյունիկ»-ի դեմ հանդիպումը բարդ ստացվեց

Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի կարծիքով «Փյունիկ»-ի դեմ հանդիպումը բարդ ստացվեց:

«Բարդ և նյարդային հանդիպում ստացվեց: Գիտեինք, որ «Փյունիկ»-ը մեծ վտանգ է ներկայացնում ստանդարտ դիրքի խաղարկման ժամանակ: Այն դիրքից որտեղից մտավախություն ունեինք, «Փյունիկ»-ն այդ դիրքից էլ գոլ խփեց»,-Բիչախչյանի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ըստ մասնագետի, «Արարատ»-ը մրցակցի դարպասը գրավելու երեք պահ ուներ, որոնք չիրացրեց:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում «Փյունիկ»-ը մրցեց «Արարատ»-ի դեմ: Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղում առաջինը հանդիպման հաշիվը բացեցին «Փյունիկ»-ի ֆուտբոլիստները:  Խաղի 17-րդ րոպեին աչքի ընկավ Խոսե Բալսան: «Արարատ»-ին հաջողվեց ոչ միայն հետ բերել կորցրածը, այլ նաև հաղթանակ տանել: Ուրոշ Նենադովիչի դուլբը դարձավ որոշիչ այս խաղում:

Այս տուրից հետո «Արարատ»-ը հայկական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է, իսկ «Փյունիկ»-ը` 8-րդն է: