կարևոր
1822 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-25 19:57

«Ֆիորենտինա»-«Յուվենտուս» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի, «ԻՆտեր»-ը հաղթանակ տոնեց

«Ֆիորենտինա»-«Յուվենտուս» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի, «ԻՆտեր»-ը հաղթանակ տոնեց

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 33-րդ տուրում կայացան մի շարք հանդիպումներ:

«Ինտեր»-ը Միլանում հյուրընկալեց «Վերոնա»-ին և առավելության հասավ նվազագույն հաշվով: «Ինտեր»-ի հաղթական գնդակը խփեց Մատեո Դարմիանը:

Օրվա մյուս խաղում «Յուվենտուս»-ը հյուրընկալվեց «Ֆիորենտինա»-ին: Այս հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: «Ֆիորենտինա»-ից գոլի հեղինակ դարձավ Դուշան Վլախովիչը, իսկ «Յուվենտուս»-ից` Ալվարո Մորատան:

«Ինտեր»-ը գլխավորում է Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը, «Յուվենտուս»-ը երրորդն է: