Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրում «Դինամո»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Խիմկի»-ին:
Մոսկվայում կայացած խաղում «Խիմկի»-ն հաղթանակ կորզեց հանդիպման ավելացված վերջին րոպեին խփած գնդակի շնորհիվ: Աչքի ընկավ Գլուշենկոն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արշակ Կորյանը «Խիմկի»-ի պահեստայինների շարքում էր և այդպես էլ չմասնակցեց հանդիպմանը:
«Դինամո»-ի մեկնարկային կազմում էր հայազգի Արսեն Զախարյանն, ով մասնակցեց ամբողջ խաղին:
Այս տուրից հետո «Խկիմկի»-ն 8-րդն է, իսկ «Դինամո»-ն` 6-րդն է: