կարևոր
2068 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-25 14:56

Չփորձես հրաժարականդ ներկայացնել իբրև բարի կամքի դրսևորում. պարտադրված էիր անել. Իշխան Սաղաթելյան

Չփորձես հրաժարականդ ներկայացնել իբրև բարի կամքի դրսևորում. պարտադրված էիր անել. Իշխան Սաղաթելյան

Չփորձես հրաժարականդ ներկայացնել իբրև բարի կամքի դրսևորում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Չփորձես հրաժարականդ ներկայացնել իբրև բարի կամքի դրսևորում։ Դու դա պարտադրված էիր անել։ Քո հրաժարականը բացառապես ամիսներ շարունակ փողոցում ծավալված համառ և անզիջում պայքարի հետևանք է։

Սեփական ժողովրդին մանիպուլացնելու և մոլորեցնելու հերթական խղճուկ փորձերդ անխուսափելիորեն դատապարտված են տապալման։ Այո՛, և՛ Հայաստանում, և՛ Արցախում կա ապագա, բայց այդ ապագան բացառում է Նիկոլն ու նիկոլիզմը»։