կարևոր
1558 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-25 12:09

Եթե պարտության խորհրդանիշն ուժ գտնի իր մեջ հեռանալու, ապա հունիսի 21-ից հնարավորություն կունենանք սկսել մեր պատմության նոր փուլը. Գեղամ Նազարյան

Եթե պարտության խորհրդանիշն ուժ գտնի իր մեջ հեռանալու, ապա հունիսի 21-ից հնարավորություն կունենանք սկսել մեր պատմության նոր փուլը. Գեղամ Նազարյան

Եթե Նիկոլը՝ պարտության խորհրդանիշը հրաժարական տար ոչ թե այսօր, այլ գոնե 2020-ի սեպտեմբերի սկզբին, ապա պատերազմ չէր լինի, Շուշին ու Հադրութը չէինք կորցնի, հինգ հազար տղերքն էլ մեր կողքին կլինեին։ Այս մասին գրել է «Ճշմարտություն սերունդների համար» կազմակերպության հիմանդիր Գեղամ Նազարյանը:

«Եթե պարտության խորհրդանիշը հրաժարական տար գոնե 2020-ի նոյեմբերի 10-ին, ապա այսօր գոնե մեջքներս մի փոքր շտկած կլինեինք ու բոլորովին այլ վիճակ կլիներ ու Սյունիքի սահմաններն էլ ադրբեջանցիները չէին որոշի։

Եթե Նիկոլը՝ պարտության խորհրդանիշը հրաժարական տար գոնե երեք ամիս առաջ, ապա ամբողջ աշխարհը չէր իմանա, թե սյունեցիներն իր մասին ինչ են մտածում եւ ինչ հայհոյանքներ են նախընտրում օգտագործել նրան դիմելիս։

Եթե պարտության խորհրդանիշը այսօր հրաժարական տար եւ հայտարարեր, որ անգամ վարչապետի ժամանակավոր պաշտոնը չի զբաղեցնի եւ իր թիմով չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, ապա իրավիճակը կտրուկ կփոխվեր եւ կսկսվեր առողջացման փուլը։

Եթե պարտության խորհրդանիշը հասկանա ու գիտակցի, որ ոչ մի դեպքում չի կարելի կեղծել արտահերթ խորհրդարանակա ընտրությունների արդյունքները, ապա հնարավորություն կունենանք հունիսի 21-ից սկսել մեր պատմության նոր փուլը։

Իսկ եթե հանկարծ կապիտուլյանտը որոշի գնալ կեղծիքի ճանապարհով, ապա Հայաստանի սոմալիացումն անխուսափելի կլինի եւ այստեղ արդեն ես ու իմ ընկերները, մեր նման մտածող մարդիկ անելիք այլեւս չենք ունենա։

Եւ վերջում անպայման ուզում եմ ավելացնել՝ եթե Նիկոլը՝ պարտության խորհրդանիշն ուժ գտնի եւ հայտարարի, որ ինքն ու իր թիմը չեն մասնակցելու ընտրություններին, ապա դա կլինի այս կյանքում իր կայացրած միակ ճիշտ ու արդար որոշումը»: