կարևոր
2878 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-25 11:49

Հատուկ շնորհավորում եմ Հայ Դատի գրասենյակների բոլոր ներկայացուցիչներին. շնորհակալություն Ձեզ. Ռոբերտ Քոչարյան

Հատուկ շնորհավորում եմ Հայ Դատի գրասենյակների բոլոր ներկայացուցիչներին. շնորհակալություն Ձեզ. Ռոբերտ Քոչարյան

ԱՄՆ Նախագահները տարիներ շարունակ խուսափում էին մեկդարյա վաղեմության իրադարձությունների ճշգրիտ ձևակերպումից: Այս  մասին ասվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարածած հաղորդագրությունում:

«Նրանք ճշմարտության հաշվին փոխզիջման էին գնում՝ ի շահ քաղաքական հետաքրքրությունների: Վերջապես արդարությունը հաղթեց: Երախտագիտություն հայտնելով Նախագահ Բայդենին, կցանկանայի շնորհավորել մեր բոլոր այն հայրենասերներին, ովքեր տասնամյակներ շարունակ պայքարում էին այս ճանաչման համար։ Հատուկ շնորհավորում եմ Հայ Դատի գրասենյակների բոլոր ներկայացուցիչներին։

Շնորհակալություն Ձեզ»: