08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
«Այսօր ես կրկին ապրեցի այդ հուզմունքը, երբ նախագահ Ջո Բայդենը վերահաստատեց, որ միայն մի բառ կա, որը բնութագրում է 106 տարի առաջ սկսված վայրագությունները՝ Ցեղասպանություն»,- գրել է ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարությանն արձագանքել է ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը, որը Հայոց ցեղասպանության ճանաչման արշավի ակտիվ մասնակիցներին և Սենատում ճանաչման բանաձևի ջատագովներից մեկն է եղել տարիներ շարունակ: «Երբ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Սենատում ներկայացրած իմ բանաձևը վերջնականապես ընդունվեց տասնամյակներ շարունակ խոչընդոտների բախվելուց հետո, ես չկարողացա զսպել արցունքներս: Այսօր ես կրկին ապրեցի այդ հուզմունքը»: