կարևոր
1315 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-25 00:22

Գարեգին Բ-ն երախտագիտության նամակ է հղել Ջոզեֆ Բայդենին ապրիլքսանչորսյան ուղերձում արդարամիտ կեցվածքի համար

Գարեգին Բ-ն երախտագիտության նամակ է հղել Ջոզեֆ Բայդենին  ապրիլքսանչորսյան ուղերձում արդարամիտ կեցվածքի համար

Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին իր եւ ողջ հայ ժողովրդի անունից երախտագիտություն հայտնելով ապրիլքսանչորսյան ուղերձում վերջինիս արդարամիտ կեցվածքի համար։

Վեհափառ Հայրապետն իր նամակում ընդգծել է, որ 106 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում սկսված Հայոց Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ կողմից հատկապես այս պատմական դժվարին պահին ունի ուրույն կարեւորություն հաշվի առնելով նույն Թուրքիայի սատարմամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված բարբարոսական պատերազմը 2020 թվականի աշնանը, որի հետեւանքների հաղթահարման հարցում Մայր Աթոռը ակնկալում է ողջ միջազգային հանրության շուտափույթ հումանիտար ներգրավումը։

Նորին Սրբության նամակը կհանձնվի Հայաստանում ԱՄՆ դեսպանին։