կարևոր
1759 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-24 23:38

Թուրքական միջանցքի բացումը չի կարելի թույլ տալ, հակառակ դեպքում նոր ցեղասպանությունը ժամանակի հարց է. թուրքագետ

Թուրքական միջանցքի բացումը չի կարելի թույլ տալ, հակառակ դեպքում նոր ցեղասպանությունը ժամանակի հարց է. թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում  գ​րել է.

«Մի փոքր շեղեմ տեղեկատվական հիմնական թեմայից (Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության եզրի կիրառման կարևոր փաստից), որը, սակայն, դարձյալ օրվա հիմնական իմաստի հետ ուղիղ շաղկապված է։

Հենց այսօր Թուրքիայի զինված ուժերը սկսել են նոր ռազմական գործողություն Իրաքի միջազգայնորեն ճանաչված սահմանների հյուսիսում։ Այդ ռազմագործողություններն ուղղված են քուրդ զինյալների դեմ։ Քարտեզի վրա երևացող Զափ, Մաթին և Ավաշին լեռնային գոտիները այսօր ռազմագործողության հիմնական շրջաններն են։ Իսկ հիմա մտովի պատկերացրեք, որ Հայաստանը Թուրքիային միջանցքներ է տրամադրում Սյունիքի տարածքով։ Իսկ Թուրքիան որոշում է, որ պետք է ապահովել այդ միջանցքների անվտանգությունը սեփական ուժերով, քանի որ... (պատրվակը մտածե՛ք ինքներդ)։ Իրաքը ձեզ օրինակ։

Թուրքական միջանցքի բացումը չի կարելի թույլ տալ, իսկ Հայաստանը պետք է ունենա ազգային իշխանություն, որպեսզի վերակառուցի պաշտպանված ազգային պետությունը։ Հակառակ դեպքում նոր ցեղասպանությունը ժամանակի հարց է»: