Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչմանն անմիջապես հետեւել է Թուրքիայի արձագանքը. ջղաձգումների մեջ են:
Թուրքիայի նախագահ Էրդողանը քննադատել է երրորդ երկրներին, որոնք միջամտում են Անկարայի ներքին գործերին:
Նաեւ անմիջապես հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի Ալիեւի հետ եւ քննարկել, ինչպես նշվում է, երկու երկրների համատեղ քայլերը վերջին զարգացումների պայմաններում:
Արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն էլ թվիթերում գրել է, թե իրենց անցյալի մասին որեւէ մեկից սովորելու որեւէ բան չունեն ու մերժում են այս հայտարարությունը: Այն, ըստ Չավուշօղլուի, հիմնված է պոպուլիզմի վրա, իսկ իրականում՝ իրերը կոչում է իրենց անուններով:
Հիշեցնենք, որ ապրիլքսանչորսյան իր ուղերձում ԱՄՆ նախագահը 2 անգամ կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը: