Այսօր երեկոյան Մարզահամերգային համալիրում համերգ է կազմակերպվել, որին պետք է հաջորդեր ընդունելություն։ Նախօրեին արդեն այս ձեռնարկը շատերին զարմացրել էր, որովհետեւ Փաշինյանի անունից հղված պաշտոնական հրավիրատոմսում նշված է «Նորին գերազանցություն ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյան»։
Շատերն էին զարմացած հարց տալիս, թե ինչու՞ է այդպես ուռճացվել նրա զբաղեցրած պաշտոնը։ Անհասկանալի է մնացել նաեւ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակման օրը ի՞նչ ընդունելություն և հյուրասիրություն-ճաշկերույթ կարող է լինել։
Արդեն կառավարության պաշտոնական կայքում հրապարկված լուսանկարներից ակնհայտ է դառնում, որ Փաշինյանի հրավերը շատերը մերժել են, եւ դահլիճում, բազում աթոռներ դատարկ են։ Եթե անգամ համավարակի կանոնները ապահովելու համար ներկաները նստել են առանձնաբար, ապա աչքի է զարնում, որ բազմաթիվ բազկաթոռներ պարզապես դատարկ են, իսկ նստածների մեծ մասը կառավարության աշխատակից է։