04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
ՀՀ երկրորդ նախագահն ընտանիքի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:
Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Ցեղասպանությունն ու մարդու իրավունքները» միջազգային համաժողովի ելույթից, 20 ապրիլի 2005 թվական.
«Մեծ քաղաքականությանը զոհաբերվեց Հայոց Եղեռնը միջազգայնորեն դատապարտելու եւ պատմական արդարությունը վերականգնելու անհրաժեշտությունը: Ցեղասպանություն ծրագրած եւ իրագործած հանցագործները հիմնականում մնացին անպատիժ: Ավելին, Թուրքիային վերադարձվեց Բեռլինում սպանված Թալեաթ փաշայի աճյունը եւ այն պատվով թաղվեց Ստամբուլում: Դա անպատժելիության էստաֆետի փոխանցման տխուր վկայությունն էր: Նման ոճրագործությունների մոռացության համար մարդկությունը չափազանց մեծ գին է վճարում»: