կարևոր
1597 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-24 21:41

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը իմաստուն և քաջ քայլ է որակել Ջո Բայդենի քայլը

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը իմաստուն և քաջ քայլ է որակել Ջո Բայդենի քայլը

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը իմաստուն և քաջ քայլ է որակել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: 

«Մեծապես ողջունելի է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի իրականացրած իմաստուն ու քաջ քայլը՝ 1915թ.-ին Օսմանյան Թուրքիա պետության կողմից հայ ժողովրդի դեմ ծրագրված ու գործադրված ցեղասպանությունը հիշել իր ճշգրիտ, պատմական և իրավական անվանումով՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ»,- նշել է Արամ Ա կաթողիկոսը:

2021թ. ապրիլի 24-ին Ջո Բայդենը դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: