Դատարանը մերժեց Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Գայանե Պապոյանը։
«Դատարաններն իրականացնում են հանրության համար տեսանելի արդարադատություն!!
Կեցցեն արժանապատիվ դատավորները»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ի ուշ գիշերվանից իշխանությունները սկսել են քաղաքական հետապնդումները սյունեցիների և Սյունիքի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների նկատմամբ: Ոստիկանները գիշերը Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի տուն են այցելել և հրավիրել Մեղրիի ոստիկանության բաժին: Այնուհետև նրան և պաշտպանին հրավիրել են Երևան: