կարևոր
20944 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-24 20:04

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ապրիլքսանչորսյան իր ուղերձում ԱՄՆ նախագահը 2 անգամ կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը:

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, որոնք կորցրին իրենց կյանքը Օսմանյան Կայսրության ժամանակաշրջանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ եւ վերահաստատում մեր հանձնառությունը՝ կանխելու նման վայրագությունների կրկնությունը»,-նշված է Բայդենի ուղերձում: 

Օսմանյան իշխանությունների կողմից 1915 թ.-ի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում հայ մտավորականության և համայնքի ղեկավարների ձերբակալությունից հետո մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին: Մենք հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերին, որպեսզի տեղի ունեցածի սարսափները երբեք չմոռացվեն: Եվ մենք հիշում ենք, որպեսզի մշտապես զգոն մնանք ատելության քայքայիչ ազդեցության դեմ ՝ իր բոլոր դրևորումներով:
 
Կենդանի մնացածներից շատերը ստիպված էին գտնել նոր տներ և նոր կյանքեր ամբողջ աշխարհում, այդ թվում ՝ ԱՄՆ-ում: Ուժով ու տոկունությամբ հայ ժողովուրդը գոյատևեց և վերակառուցեց իր համայնքը: Տասնամյակների ընթացքում հայ ներգաղթյալներն հարստացրել են Միացյալ Նահանգները, բայց նրանք երբեք չեն մոռացել այն ողբերգական պատմությունը, որը նրանց նախնիներից շատերին բերեց մեր ափերը: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այդ ցավը: Մենք հաստատում ենք պատմությունը: Մենք դա անում ենք ապահովելու, որ տեղի ունեցածը երբեք չկրկնվի:

«Ամերիկացի ժողովուրդը հարգում է բոլոր այն հայերին, որոնք զոհվել են 106 տարի առաջ այսօրը սկսված Ցեղասպանության մեջ»,- ասված է Սպիտակ տան տարածած ուղերձում: