կարևոր
1741 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-24 17:53

Պայքարը շարունակվում է. Ջավախքում և Թբիլիսիում հայ երիտասարդները կազմակերպել են Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներ

Պայքարը շարունակվում է. Ջավախքում և Թբիլիսիում հայ երիտասարդները կազմակերպել են Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներ

Թբիլիսիում Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված ակցիաներ են իրականացվել: Թբիլիսիի Ֆիլհարմոնիայի շենքի մոտից երթի մասնակցիները շարժվել են դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատան շենք: Ցույցը նախաձեռնել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպությունը:

Ցուցարարների պաստառներին վրացերենով գրված է՝ «Պայքարը շարունակվում է»: Սա այս տարվա ցույցի խորհուրդն ու խորագիրն է:

Այսօր ավելի վաղ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Հայոց Ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ է մատուցվել, որին մասնակցեցին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության ողջ անձնակազմը։ Օրվա խորհրդի մասին ելույթ ունեցավ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը։

Նախօրեին Թբիլիսիում հայ երիտասարդները Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը ոգեկոչեցին յուրովի՝ երկինք բարձրացվեց 106 օդապարիկ։ Նույն օրը Ջավախքի «Զորի Զորյան» երիտասարդական և Ջավախքի պատանեկան միությունները կազմակերպեցին պահանջատիրական քայլերթ։ Երթը մեկնարկեց Ախալքալաքի բերդ֊ամրոցից և շարունակվեց մինչև Սուրբ Խաչ եկեղեցի։ Եկեղեցու բակում կանգնեցաված հուշակոթողի մոտ ելույթ ունեցան Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը և «Զորի Զորյան» երիտասարդական միության անդամները։ Երթի մասնակիցները պահանջեցին 106 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից կատարված Հայոց ցեղասպանության ճանաչում և հատուցում։