Ապրիլի 23-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Գյումրու մասնաճյուղի նախաձեռնությամբ Գյումրիում տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության 106 ամյակին նվիրված ավանդական ջահերով երթը։
Ջահերով երթը մեկնարկեց Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակից, երթի սկզբում այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, որից հետո մեկնարկեց պահանջատիրական երթը։ Երթի խորագիրն էր՝ «Պայքարը շարունակվում է»։
Ջահերով երթը ամենամյա պահանջատիրական երթ է, որի նպատակն է աշխարհին ցույց տալ, որ ոչ ոք չի մոռանում, և ոչինչ չի մոռացվում։ Երթի կորիզը կազմում էին Գյումրու երիտասարդները, ովքեր պահանջատեր են և վճռական Հայոց Ցեղասպանության ճանաչման և արդարացի հատուցման գործում։
Ջահերով երթն ավարտվեց Բագրատունյաց պուրակում՝ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողի մոտ: Մասնակիցներն աղոթք բարձրացրին առ Աստված և ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հուշահամալիրին։
Ճանաչում, դատապարտում, հատուցում...
Պայքարը շարունակվում է...։