կարևոր
1939 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-24 17:02

Ֆրանսիայի նախագահը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի ուղեկցությամբ, Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ֆրանսիայի նախագահը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի ուղեկցությամբ, Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Այսօր՝ ապրիլի 24-ին, որը Ֆրանսիայում 2019 թվականից ի վեր նշվում է որպես 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակի օր, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Կոմիտասի արձանի մոտ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Միջոցառմանը ներկա էին Փարիզի քաղաքապետ Ան Հիդալգոն, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։

Մինչ այդ Մակրոնը Ելիսեյան պալատում հանդիպել էր ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի հետ: Այնուհետև նրանց ուղեկցությամբ գնացել է Փարիզում տեղադրված Կոմիտասի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության 1.500.000 զոհերի հիշատակին: