կարևոր
1615 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-24 16:27

Ուրուգվայը շարունակելու է հայերի հետ ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ալֆրեդո Ֆրատտի

Ուրուգվայը շարունակելու է հայերի հետ ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ալֆրեդո Ֆրատտի

Ուրուգվայը շարունակելու է հայ ժողովրդի հետ ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Իր տեսաուղերձում այս մասին նշել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Ալֆրեդո Ֆրատտին:

«Այս ապրիլի 24-ին, ինչպես ամեն տարի, մենք Հայ դատի խորհրդի և Ներկայացուցիչների պալատի հետ պետք է նշեինք Հայոց ցեղասպանության տարելիցը: Պատճառները ստիպում են, որ մենք չկարողանանք այլ բան անել, քան հեռավար եղբայրական գրկախառնություն ուղարկել ողջ հայ համայնքին, հազարամյա համայնքին, որը սկիզբ է առել մ.թ.ա. 3-րդ հազարամյակից, և որը երկար տարիներ ի վեր իր մասնակցությունն է բերում մեր երկրում ճիգ ու ջանք գործադրելով ՝ որոնելով այն խաղաղությունը, որը նրանք չէին գտել իրենց երկրում: Այսպիսով, նորից եմ կրկնում` ջերմ ողջույն մեր կողմից: Անշուշտ, մենք կշարունակենք հանդիպել գալիք տարիներին, կշարունակենք համապատասխանաբար ոգեկոչել, և չեմ ուզում թույլ տալ, որ այս 106-ամյակն անցնի առանց այս խոսքն ասելու: Մենք կշարունակենք աշխատել մեր ժողովուրդների եղբայրացման համար, և տա Աստված, որ հաջորդ տարի մենք կարողանանք համապատասխանաբար նշել Հայոց ցեղասպանության տարելիցը»,- ասել է Ալֆրեդո Ֆրատտին՝ ընդգծելով, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրն է, դա տեղի է ունեցել 1965 թվականին: