կարևոր
1708 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-24 15:50

Մենք շարունակելու ենք ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ. Կիպրոսի նախագահ

Մենք շարունակելու ենք ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ. Կիպրոսի նախագահ

Կիպրոսը կշարունակի ջանքերը միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու ուղղությամբ: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը:

«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Մենք ցավով և ակնածանքով ենք վերաբերվում նրանց զոհաբերությանը: Մենք պինդ կառչած ենք մեր հայ եղբայրներից, որոնք ապրում են այստեղ՝ մեր հայրենիքում: Մենք կշարունակենք ջանքերը՝ միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ»,- գրել է Կիպրոսի նախագահը: