կարևոր
1357 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-24 15:29

Զոհ գնացած հայերի հիշատակը չի մոռացվի. Նիդերլանդների դեսպանը հայերեն տեսաուղերձ է հղել

Զոհ գնացած հայերի հիշատակը չի մոռացվի. Նիդերլանդների դեսպանը հայերեն տեսաուղերձ է հղել

Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդի բարձունքից հայերեն տեսաուղերձ է հղել:

Տեսաուղերձում դեսպանը նշել է. «Ապրիլի 24-ը Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրն է: Ամբողջ աշխարհի հայերը, ինչպես նաև Նիդերլանդների ժողովուրդն այսօր նշում է 1915 թվականին սկիզբ առած զանգվածային սպանությունների և տեղահանությունների օրը, սակայն այս իրադարձություններին զոհ գնացած հայերի հիշատակը չի մոռացվի»:

Նիդերլանդները Հայոց ցեղասպանությունը ճանաչած մոտ երեք տասնյակ պետությունների ցանկում է: