կարևոր
604 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-24 14:51

ԱՄՆ նախագահ Բայդենի խոսքը միայն կվերահաստատի ԱՄՆ-ի ճանաչումը. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյան

ԱՄՆ նախագահ Բայդենի խոսքը միայն կվերահաստատի ԱՄՆ-ի ճանաչումը. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյան

ԱՄՆ-ը առաջին երկրներից է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը դեռ 1950 թ-ին: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ապրիլքսանչորսյան ուղերձում ԱՄՆ-ի նախագահի կողմից Հայոց Ցեղասպանության բարձրաձայնման հնարավորությունը։

«ԱՄՆ նախագահ Բայդենի խոսքը միայն կվերահաստատի ԱՄՆ-ի ճանաչումը, քանի որ դեռ 1950 թ-ին, երբ Ռաֆայել Լեմկինը նոր էր ձևակերպել «Ցեղասպանություն» բառը, ԱՄՆ-ը ասաց՝ բառը նոր է, բայց Ցեղասպանությունը հին է, այդ պատճառով էլ հետադարձ ակնարկով  հայկական ջարդերը ճանաչել էին որպես Ցեղասպանություն»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Արցախյան կոնֆլիկտին Թուրքիայի ուղիղ ներգրավվածությունը նոր դաշտ է բացել Հայ դատի համաշխարհային կառույցի աշխատանքի համար․ Հակոբ Տեր-Խաչատուրյանը փաստեց, որ Թուրքիայի ուղիղ միջամտությունը արտահայտվել է պատերազմական հանցագործություններ դրդելով՝ ինչպիսիք են ահաբեկիչների տրամադրումը, «Բայրաքթարների» մասնակցությունը պատերազմին և այլն։

«Ցավալի է, որ արտոնվեց, որ Թուրքիան ներխուժի նաև Հարավային Կովկաս, սա բաժին է, որ անցյալում ընդհանրապես չէր հանդգնում։ Բայց այս պատերազմում թուրք-ադրբեջանական տանդեմն աշխուժացել էր, ախորժակները գրգռված էր, և Արցախում մեր պարտությունից հետո այդ ախորժակը ուղղել են դեպի Հայաստան և այդ ուղղությամբ մեծ անելիքներ ունենք»,-ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։

Նա նշեց, որ անելիք ունենք նաև գերիների վերադարձի հարցով, որի համար Դաշնակցությունը ստեղծել է հատուկ իրավաբանական հիմնարկ։