կարևոր
1420 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-24 14:48

Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և հնարավոր արտահերթ ընտրությունների մասին տեղեկացնում է Պուտինին

Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և հնարավոր արտահերթ ընտրությունների մասին տեղեկացնում է Պուտինին

Ապրիլի 24-ին հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է kremlin.ru-ն:

«Զրույցի ընթացքում շարունակվել է քննարկվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Գոհունակությամբ նշվել է, որ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ կայուն և հանգիստ: Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության արդիական թեմաների, այդ թվում՝ էներգետիկ ոլորտի շուրջ:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է հունիսին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի զարգացման մասին»,-ասված է հաղորդագրությում:

Հատկանշական է, որ հայկական կողմի ներկայացված հաղորդագրությունը կրկին անգամ տարբերվում է ռուսականից: Ըստ Հայաստանի Հանրապետության վարչապետի կայքի՝ զրուցակիցները քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրականացման ընթացքը, մասնավորապես՝ կարեւորելով 8-րդ կետի լիարժեք կյանքի կոչման անհրաժեշտությունը, որը վերաբերում է ռազմագերիների, պատադների եւ պահվող այլ անձնաց փոխանակմանը: Եվ այստեղ խոսք չկա երկրի ներքաղաքական հարցերի մասին: 

Մեկ կարևոր հանգամանք ևս, որ երկու կողմերն էլ չեն նշել. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին տեղի ունեցած զրույցում որևէ անդրադարձ չի եղել օրվա խորհրդին: