կարևոր
1390 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-24 14:31

106 տարի առաջ տեղի ունեցած այս ոճրագործությունը, ինչպես հայերի, այնպես էլ այլ էթնիկ փոքրամասնությունների դեմ է իրագործվել. Լիտվայի ԱԳ փոխնախարար

106 տարի առաջ տեղի ունեցած այս ոճրագործությունը, ինչպես հայերի, այնպես էլ այլ էթնիկ փոքրամասնությունների դեմ է իրագործվել. Լիտվայի ԱԳ փոխնախարար

Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մանտաս Ադոմենասն իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ: Այս մասին նա ասաց Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության զորհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո:

«Այսօր մենք հավաքվել ենք նշելու Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: 106 տարի առաջ տեղի ունեցած այս ոճրագործությունը, ինչպես հայերի, այնպես էլ այլ էթնիկ փոքրամասնությունների դեմ է իրագործվել: Այս ոճրագործության ծավալները և աննկարագրելի իրողությունները, որոնք տեղի են ունեցել՝ այն դարձրել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Նրան հաջորդել են նացիստական և խորհրդային ռեժիմների կողմից իրականացված մյուս հանցագործությունները մի շարք երկրներում: Մենք՝ լիտվացիներս, նույնպես եղել ենք օկուպացիայի զոհ, որին  զուգահեռ ընթացել են արտաքսումներ, ինչպես նաև սպանություններ»,- նշեց Ադոմենասը:

Լիտվայի ԱԳ փոխնախարարն իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և ասաց, որ կիսում է բոլորի վիշտն ու ցավն այդ ոճրի կապակցությամբ:

«Մենք պետք է հաստատակամ լինենք, որպեսզի նման ոճրագործություններ այլևս տեղի չունենան: Այդ ամենը մեզ թույլ կտա կանխել նման հանցագործությունները նաև ապագայում»,- շեշտեց Ադոմենասը: